
Վատ նորություն. այո, սա ճշմարտություն է: Լավ նորություն. դուք կարող եք ամենը հեռացնել:
Google-ը կամացուկ կերպով, օգտատերերի ուշադրությունը դրա վրա չկենտրոնացնելով լսում է նրանց խոսակցությունները և պահպանում է դրանք իր սերվերներում:
Եվ խոսքն այն մասին չէ, թե ինչ եք դուք խոսում հեռախոսազրույցի ընթացքում. ձեր սմարթֆոնը հետևում է ձեզ անգամ այն ժամանակ, երբ այն գտնվում ձեր կողքին՝ մահճակալին:
Այնպես որ, եթե արդեն վաղուց եք օգտագործում սմարթֆոն, ապա կարող եք լսել ձեր խոսակցությունները, որոնք Google-ը հավաքել է երկար տարիների ընթացքում:
Ընկերությունը սա չի թաքցնում, իսկ մենք սրա մասին կարող էինք ավելի վաղ տեղեկանալ, եթե իսկապես ընթերցեինք «պայմաններ օգտատերերի համար» հատվածն անձնական հաշիվ բացելիս: Գրեթե ոչ ոք դա չի անում:
Ինչո՞ւ է սա անհրաժեշտ Google-ին
Ընկերությունը ձեր մասին հավաքած իր ողջ տեղեկատվությունը փոխանցում է իր արհեստական ինտելեկտին: Վերջինս սովորում է ձեզ հասկանալ, կանխագուշակել ձեր քայլերը և տեսականորեն Google-ի արտադրանքներն առավել հարմարավետ դարձնել ձեզ համար:
Լավ է հնչում, սակայն այստեղ կա երեք «բայց».
1. Այս տեղեկությունը կարող է հայտնվել չարագործների ձեռքում, եթե որևէ մեկը կոտրի ձեր անձնական հաշիվը և իմանա գաղտնաբառը:
2. Այս տեղեկությունը կարող է օգտագործվել ձեր իսկ դեմ, եթե լուրջ խնդիրներ ունենաք իշխանությունների հետ:
3. Այս տեղեկությունն օգտագործվում է ձեզ առավել հստակ ու ցանկալի գովազդներ ցույց տալու համար:
Բարեբախտաբար, այս խնդիրը լուծելու և տեղեկությունը ջնջելու միջոց կա: Այս ամենը կարելի է անել հատուկ, քչերին հայտնի ծառայության միջոցով: Հարկավոր է միայն մուտք գործել և ջնջել ամենը:
Ահա անհրաժեշտ հասցեների հղումները.
Այստեղ պահպանվում են բոլոր տվյալները, որոնք ձայնագրել է ձեր հեռախոսի բարձրախոսը: Եթե այստեղ դեռ ոչինչ չկա, ապա դուք պարզապես երբեք չեք օգտվել ձայնային օգնականի ծառայությունից՝ երբեք չեք ասել «OK, Google»:
Իսկ այստեղ այն տեղեկությունների ամբողջական ցուցակն է, որը ձեր մասին հավաքել է Google-ը՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչով եք դուք զբաղվում համացանցում:
Այս տեղեկությունների մեջ կան նաև այնպիսիները, որոնք վերաբերում են նրան, թե երբ և որտեղ եք գտնվել, այն ամենը, ինչը փնտրել եք երբևէ համացանցում, բոլոր էջերը, որոնք բացել եք:
Սակայն այս ծառայության դրական կողմն այն է, որ կարող եք այնտեղից արագորեն ջնջել ամենը: Պարզապես հետևեք վերոնշյալ հղումներին և հետևեք հետագա քայլերին: