Google-ը մշտապես լսում և հետևում է ձեզ. հենց այս պահին կարող եք ծանոթանալ ձեզ վերաբերող ձայնագրություններին և տեղեկություններին


21:00 , 14 հունվար, 2019

Վատ նորություն. այո, սա ճշմարտություն է: Լավ նորություն. դուք կարող եք ամենը հեռացնել:

Google-ը կամացուկ կերպով, օգտատերերի ուշադրությունը դրա վրա չկենտրոնացնելով լսում է նրանց խոսակցությունները և պահպանում է դրանք իր սերվերներում:

Եվ խոսքն այն մասին չէ, թե ինչ եք դուք խոսում հեռախոսազրույցի ընթացքում. ձեր սմարթֆոնը հետևում է ձեզ անգամ այն ժամանակ, երբ այն գտնվում ձեր կողքին՝ մահճակալին:

Այնպես որ, եթե արդեն վաղուց եք օգտագործում սմարթֆոն, ապա կարող եք լսել ձեր խոսակցությունները, որոնք Google-ը հավաքել է երկար տարիների ընթացքում:

Ընկերությունը սա չի թաքցնում, իսկ մենք սրա մասին կարող էինք ավելի վաղ տեղեկանալ, եթե իսկապես ընթերցեինք «պայմաններ օգտատերերի համար» հատվածն անձնական հաշիվ բացելիս: Գրեթե ոչ ոք դա չի անում:

Ինչո՞ւ է սա անհրաժեշտ Google-ին

Ընկերությունը ձեր մասին հավաքած իր ողջ տեղեկատվությունը փոխանցում է իր արհեստական ինտելեկտին: Վերջինս սովորում է ձեզ հասկանալ, կանխագուշակել ձեր քայլերը և տեսականորեն Google-ի արտադրանքներն առավել հարմարավետ դարձնել ձեզ համար:

Լավ է հնչում, սակայն այստեղ կա երեք «բայց».

1. Այս տեղեկությունը կարող է հայտնվել չարագործների ձեռքում, եթե որևէ մեկը կոտրի ձեր անձնական հաշիվը և իմանա գաղտնաբառը:

2. Այս տեղեկությունը կարող է օգտագործվել ձեր իսկ դեմ, եթե լուրջ խնդիրներ ունենաք իշխանությունների հետ:

3. Այս տեղեկությունն օգտագործվում է ձեզ առավել հստակ ու ցանկալի գովազդներ ցույց տալու համար:

Բարեբախտաբար, այս խնդիրը լուծելու և տեղեկությունը ջնջելու միջոց կա: Այս ամենը կարելի է անել հատուկ, քչերին հայտնի ծառայության միջոցով: Հարկավոր է միայն մուտք գործել և ջնջել ամենը:

Ահա անհրաժեշտ հասցեների հղումները.

Այստեղ պահպանվում են բոլոր տվյալները, որոնք ձայնագրել է ձեր հեռախոսի բարձրախոսը: Եթե այստեղ դեռ ոչինչ չկա, ապա դուք պարզապես երբեք չեք օգտվել ձայնային օգնականի ծառայությունից՝ երբեք չեք ասել «OK, Google»:

Իսկ այստեղ այն տեղեկությունների ամբողջական ցուցակն է, որը ձեր մասին հավաքել է Google-ը՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչով եք դուք զբաղվում համացանցում:

Այս տեղեկությունների մեջ կան նաև այնպիսիները, որոնք վերաբերում են նրան, թե երբ և որտեղ եք գտնվել, այն ամենը, ինչը փնտրել եք երբևէ համացանցում, բոլոր էջերը, որոնք բացել եք:

Սակայն այս ծառայության դրական կողմն այն է, որ կարող եք այնտեղից արագորեն ջնջել ամենը: Պարզապես հետևեք վերոնշյալ հղումներին և հետևեք հետագա քայլերին: