Քաղաքակրթությունն այնտեղ է, ուր կա դիմադրություն, կա քննադատական միտք, այսինքն՝ ամենօրյա գաղջ երթևեկի գլխին մշտապես կախված է ,,հասարակական աղետը,,՝ այսօր երեկը չէ: Յուրաքանչյուր օր հենց այն պատճառով է կրկնվում, որ մարդն ու երկիրն ավելի մեծ կենսափորձով սկսի ծախսել օրվա 24 ժամից բաղկացած իր կապիտալը: Այսօր արագընթաց զարգացումներ, կյանքի բարձր որակ արձանագրում են այն երկրները, ուր չեն վախենում համակարգերը բեռնաթափել հեշտ կառավարելի այո- մարդկանցից և փոփոխությունների գնալ նրանց հետ, ովքեր ո՛չ են ասում ժամանակի համատեքստից դուրս ընկած շարժերին:
Ովքեր ունեն մասնագիտական բարձր զենզ և ուրեմն՝ խիղճ ու արժանապատվություն, ու իրենց իդեալներն ու գաղափարները միշտ ավելի բարձր են օրահացի աշխատանքից:
Ովքեր չեն լռի անարդարության և անբարոյականության հաղթության ժամին, երբ նույնիսկ՝ ամբողջ աշխարհը պապանձվի:
Երբեք մի հավատացեք նրանց, ովքեր պնդելով պնդում են, թե այս մարդիկ պարտվում են մարտնչող միջակությունների հոծ բանակներին: Դա հենց այդ միջակությունների անհույս հոխորտանքն է: Եթե ստեղծարար մարդու ճակատագիրը պարտությունը լիներ, մենք կշարունակեինք ապրել Քարե դարում: Մի վերջին հաշվով՝ մարդկության ճակատագիր չկա, դա հենց Ստեղծագործության ճակատագիրն է…այսօր, երեկ և վաղը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vard.simonyan.9/posts/2231807703509861
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել