Մոդել, դերասանուհի Աննա Գրիգորյանի կերպարը հաճախ է քննարկվում: Նրան համարում են և՛ յուրահատուկ, և՛ անճաշակ, երբեմն՝ նաև վուլգար: Բայց, այդուհանդերձ, դերասանուհուն նմանվող ցանկացողները քիչ չեն։
Վերջին շրջանում Աննան այնքան մեծ հեղինակություն է վայելում դեռահասների շրջանում, որ սկսել է նույնիսկ իր բլոգը վարել՝ խորհուրդներ տալով ինչպես ճիշտ խնամել դեմքը։ Ես չէի զարմանա այս փաստից, եթե դա աներ մեկը, ով հրաշալի գլուխ է հանում այդ ամենից ու կարող է խորհուրդներ տալ ու կիսվել սեփական փորձով։ Բայց Աննա՞ն։ Նայում ես դեմքին ու զզվանքդ չես կարողանում թաքցնել։ Ամբողջ դեմքի վրա միայն պեպեններ են ու փրչոտ հոնքերն են երևում։
Հա՛, համաձայն եմ, հիմա կասեք, որ Կառա Դելավինի ոճով խիտ հոնքերը կրկին նորաձև են, ու Աննան էլ, լինելով նորաձևությանը կուրորեն հետևող, չէր կարող անտարբեր մնալ այդ թրենդի հանդեպ։ Սակայն «խիտ» ամենևին էլ չի նշանակում անկանոն աճող կամ չխնամված։ Աննան մոռացել է դրանք սանրել ու հեռացնել ցցված մազիկները։ Ու այսպիսի հակահիգենիկ կերպարը եկել ու դասեր է տալիս դեղնակտուցներին։
Հոնքերը դեմքի ամենակարևոր բաղադրիչներից մեկն են, Աննա ջան։ Դրանց թերի տեսքի պատճառով փչանում է ամբողջ կերպարդ։ Քո նուրբ ու գեղեցիկ դիմագծերը չեն երևում փրչոտ հոնքերի ֆոնին։ Այնպես որ, եթե որոշել ես նորաձևության մասին բլոգ վարել, ընդունիր բարի խորհուրդս ու ծայրահեղության մեջ մի ընկիր, վերականգնիր նախկին տեսքդ, որը շատ ավելի ընդունելի էր։