Yerkir.am-ը գրում է.

Թուրքական Yeni Akit թերթը «ԿՀՎ-ն 50 տարի թաքցնում էր…Նոյյան տապանը» վերնագրով  ուշագրավ հոդված է հրապարակել:

Հոդվածում հիշատակվում է ամերիկացի պրոֆեսոր Փոլ Էսփրանթի մասին, որի պնդմամբ` Արարատ լեռան վրա Նոյյան տապանի գոյությունը հաստատող մեծ թվով ապացույցներ կան: Նոյյան տապանի մասին նոր վավերագրական ֆիլմ է ստեղծվել, որից պարզ է դառնում, որ 1949 թվականին ամերիկացի օդաչուն ԽՍՀՄ-ի դեմ գաղտնի թռիչքներից մեկի ժամանակ 4720 մետր բարձրության վրա տարօրինակ իր է նկատել։

Ըստ կայքի` ամերիկյան ԿՀՎ-ն (CIA) այդ ամենը գրանցում է որպես «անատոլիական անոմալիա», սակայն դեպքը 50 տարի է` գաղտնի է պահվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել