Armsport.am-ը գրում է.

Հունվարի 8-ից «Շիրակը» վերադարձել է արձակուրդից և վերսկսել մարզումները, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: 

Թիմը մարզումներն անցկացնում է Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում: Մինչև փետրվարի 10-ը թիմը կանցկացնի հավաք Գյումրիում: 

Այդ ընթացքում Գյումրիի թիմը 3 ընկերական հանդիպում կանցկացնի:

Հունվարի 19-ին Վարդան Բիչախչյանի սաները կմրցեն «Արցախի», հունվարի 26-ին` «Լոկոմոտիվի», իսկ փետրվարի 3-ին` «Լոռիի» հետ:

Այնուհետև «Շիրակը» կմեկնի Թուրքիա, որտեղ փետրվարի 10-ից փետրվարի 24-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Մրցակիցների մասին կհաղորդվի հավաքի սկսվելուց առաջ:

Ձմեռաին հավաքների ավարտից հետո մարտի 3-ին «Շիրակը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում Գյումրիում կհյուրնկալի Վանաձորի «Լոռիին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել