Կարծում եք՝ գիտե՞ք ճիշտ պատասխանը։

Ժամանակակից վայրի բնության մեջ առյուծը և վագրը չեն կարող հանդիպել։ Աֆրիկայում վագրեր չկան, իսկ ասիական առյուծները ոչնչացման եզրին են։ Նրանցից մնացել է մոտավորապես 300 կենդանի, և նրանք բոլորն ապրում են Հնդկաստանում՝ հատուկ պահպանվող տարածքում։ Այստեղ վագրերի մուտքն արգելված է։ Այս պատճառով, եթե խոսենք ժամանակակից վայրի բնության մասին, ապա հարկավոր է դիտարկել ամեն տեսակի ամենամեծ ներկայացուցիչներին՝ ամուրյան վագրին և աֆրիկական առյուծին։

Առյուծի քաշը կարող է հասնել մինչև 250 կգ-ի։ Սովորաբար նրանց քաշը լինում է 180 կգ։ Ամուրյան վագրի միջին քաշը 215 կգ-ն է, որն առյուծի քաշից շատ է, սակայն տարբերությունն այնքան էլ մեծ չէ, որպեսզի եզրակացություններ կատարենք։

Առյուծների և վագրերի ապրելակերպերը խիստ տարբեր են։ Առյուծն ավելի քիչ է որս անում, քան վագրը։ Կարելի է ասել, որ վագրն ավելի մարզված է և մարտի ժամանակ պիտի հաղթի, սակայն հարկավոր է հաշվի առնել երկու հանգամանք.

1. Առյուծները շատ են պայքարի մեջ մտնում ուրիշ առյուծների հետ, հետևաբար նրանք մարտի ավելի մեծ «փորձ» ունեն։

2. Առյուծներն ապրում են ընտանիքներով, բայց հաճախ հանդիպում են նաև միայնակ առյուծներ, որոնք վագրերից քիչ չեն որս անում, հետևաբար նրանք ֆիզիկապես հավասար են վագրերին։

Արագության հարցում, միանշանակ, հաղթողը վագրն է, քանի որ նա կարող է զարգացնել մինչև 80 կմ/ժ արագություն, իսկ առյուծները՝ 60-70 կմ/ժ։ Սակայն մարտի ժամանակ արագությունը կարևոր է այն ժամանակ, երբ ցանկանում ես փախչել։ Միանշանակ, երկու կենդանիներն էլ չեն փախչի։

Շատ կարևոր են նաև ժանիքները և ծնոտի ուժգնությունը, քանի որ մարտի ժամանակ կծելը կարող է վճռորոշ լինել։ Այստեղ շատ քիչ առավելություն կարող է ունենալ առյուծը, սակայն սա նույնպես բավական չէ եզրակացության համար։

Գազանանոցներում նկարահանված մի շարք տեսանյութերում ավելի հաճախ հաղթում են վագրերը։ Իսկ ահա կրկեսների վարժեցնողները նշում են, որ ավելի հաճախ առյուծներն են հաղթում։ Սակայն անազատության մեջ ապրող կենդանիները թույլ են իրենց նմանակներից, որոնք ապրում են վայրի բնության մեջ։ Վագրերն ավելի լավ են հարմարվում գազանանոցներին։

Համեմատելով այս երկու կենդանիների ուժերը՝ պետք է նշել, որ երկուսն էլ անհավանական հզոր կատուներ են։ Եվ նրանց պայքարում հաղթողին որոշելն ուղղակի անհնար է։ Ամեն ինչ կախված է լինելու բազմաթիվ հանգամանքներից՝ կենդանու ֆիզիկական վիճակից, տարիքից, տրամադրությունից և, բնականաբար, հաջողությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել