Tert.am-ը գրում է.

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները փակել են Երևան-Էջմիածին մայրուղին։ Նրանք պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին։

«Ոչ մի գումարի դեպքում ո՛չ իրեն, ո՛չ Քոչարյանին չի կարելի ազատ արձակել»,- հայտարարեց ցուցարարը։ Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի՝ արցախյան հերոսամարտին մասնակցությանը, ցուցարարներն ասացին, թե Գրիգորյանին հերոս ասելով վարկաբեկում են իրական հերոսներին։ Ցույցի հետևանքով նաև հարկից փողոցներում խցանում է։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը սկսել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը: Ըստ այդմ՝ դատարանը պետք է որոշում կայացներ՝ Մանվել Գրիգորյանին վերադարձնել կալանավայր, թե ոչ: Նիստին զուգահեռ ընթանում էր բողոքի ակցիա, դատական նիստը հետաձգվեց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել