Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 5-ին կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը:

Վաշինգտոնում կայանալիք հանդիպման օրակարգում է լինելու իրադրությունը Սիրիայում, մասնավորապես՝ այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:

Հանդիպումներում ամերիկյան պատվիրակությունը ղեկավարելու է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել