Լիլիթի մոտ կարդում եմ, որ հայոց մեջ (՞) հերթական, ուշաթափության հասցնող սիրային զեղումն է գլուխ բարձրացրել թուրքերի հանդեպ: 
Ահավասիկ՝


Նախ կուզեի վստահ լինել, որ սա ֆեյք գրառում է. մի բան, որ շատ հարգի է մեր էսօրվա պրովոկատորների շրջանակներում: Միգուցե հեռահար նպատակներով ինչ-որ կորպորատիվ գրառում է (հայտնի է, թե հայերից բացի բոլորն ինչքան են երազում, որ հայերն ու թուրքերը եղբայրանան), միգուցե իրոք ինչ-որ մեկը երանի է տալիս (փորձը ցույց է տալիս, որ էսօր ամեն տհաս ունի համակարգիչ, հետևաբար և հնարավորություն ունի իր տհաս ու թերմտքերը հանրությանը հասանելի դարձնելու):  

Վատն էն է, որ ոչ միայն երանի են տալիս, այլև ստորագրություններ են հավաքում: Ճիշտ է, երեկվանից մինչև էս պահ թիվը չի փոխվել՝ 250, բայց կարծում եմ՝ դա էլ քիչ քանակ չէ: Պետք է սրանց բոլորին հավաքել, եթե կամավոր կերպով չգան, ապա ականջներից քաշելով տանել Իջևանի Վազաշեն գյուղ, որ եղբայր թուրքերի կողմից ռմբակոծված ու մինչև այժմ ռմբակոծբող տներն ու շենքերը վերակառուցելու աշխատանքներին մասնակցեն: Եթե առաջին իսկ օրը իրենց եղբայրների կրակոցների վախից չմեռնեն, հույս կա, որ հետ կգան վերադաստիարակված ու խելքի մնացուկները գլուխները հավաքած:

Հայն ու՜ր պիտի հասնի, որ թուրքի հետ որևէ հարցում համերաշխ լինի... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել