Պարզվում է՝ նոր խորհրդարանի ձևավորումից հետո կավելանա ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն, մշտական հանձնաժողովների թիվը չի կարող 12-ից ավելի լինել, սակայն նախորդ գումարման ժամանակ այն 12-ից դարձավ 9-ը: Մինչդեռ հիմա ավելացել են և պատգամավորների թիվը, և հանձնաժողովների, այդ թվում՝ կրկին կառանձնացվեն ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովները:
Փաստորեն, ստացվում է, որ կառավարությունն այս կամ այն վարչությունն ու նախարարությունը օպտիմալացնելուն զուգահեռ՝ հակառակ գործընթացն է իրականացնում օրենսդիր մարմնում: Չէ՞ որ պատգամավորների թվի ավելացումով, ավելանում են նրանց օգնականները, հանձնաժողովների ավելացումով՝ փորձագետները: Այնպես որ, ով ինչ ուզում է ասի, նորաթուխ օրենսդիրներն իրենց առաջացրած ծախսերով միլիոն արժեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել