Ղրղզստանի մայրաքաղաքում անսովոր նորաձևության ցուցադրություն է տեղի ունեցել, երբ բեմ բարձրանալու համար մասնակիցները ստիպված էին հաղթահարել իրենք իրենց:

Բոլոր մոդելները ինչ որ ժամանակ հին դաժան սովորույթի զոհեր են եղել, ըստ որի աղջիկներին առևանգում էին՝ ամուսնանալու նպատակով: Վեճերից խուսափելու համար առևանգողները բռնաբարում էին, երբեմն նույնիսկ խմբերով:

Նման խայտառակությունից հետո աղջիկը չէր կարող վերադառնալ ծնողների տուն, շատ հաճախ նրան վռնդում էր հենց փեսան:

Աղջիկներին աջակցելու համար տեղական դիզայներներից մեկը նրանցից 12-ին աշխատանք է տվել և օգնել վերականգնել ինքնավստահությունը և դիրքը հասարակության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել