Զաքիր Հասանովի հիմնարկը շարունակում է խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործել իր բանակի համար։ Որոշ ժամանակ առաջ հայտարարություն տարածեցին, իբրև հայկական կողմը կրակել և վիրավորել է սահմանամերձ գյուղի բնակիչներից մեկին, դրանից հետո հայտարարություն տարածվեց, թե իբր կրկին կրակոց է եղել, որի արդյունքում վնասվել է քաղաքացիական տեխնիկա, որն աշխատանքներ է իրականացրել սահմանից 400 մետր հեռավորության վրա։
Ադրբեջանի պաշտպանության նախարարի մոտ սովորություն կա ժամանակ առ ժամանակ քաղաքացիական զոհերի մասին հայտարարելու, որի հիմնական մեղավորն ինքը և իր բանակի հրամանատարական կազմն են։ Սկզբից նրանք փորձում են նման հայտարարություններով կրքեր բորբոքել, հետագայում կդիրքավորվեն գյուղերից մեկում, դրանից հետո այդ գյուղերից կրակում են հայկական դիրքերի կողմ։ Իսկ դրանից հետո հայկական բանակը ստիպված պետք է լռեցնի ադրբեջանական բանակի սադրիչ գործողություններն, ու հենց այդ պահին հայտնաբերվում են զոհեր կամ վիրավորներ, որոնք տուժում են ադրբեջանական բանակի հրամանատարության ձեռքը։
Վերջին մի քանի օրերի ընթացքում արդեն երկու դեպքի մասին հայտարարվել է, սակայն արձագանքը թույլ է եղել, բայց Զաքիր Հասանովի սիրտը շահելու համար հնարավոր է հաջորդ անգամ գյուղացիներից մեկին սպանեն, որպեսզի նախարարն էլ շահի Ալիևի սիրտն ու կրկին միջազգային վայնասուն կապեն, որը մոտ մեկ ամիս կպահի տեղեկատվական հարթակի իրենց սնուցումը։