Իշխանության ներկայացուցիչները նիստերի ժամանակ իրավունք չունեն խոսելու օդում կախված լուրերից, հատկապես եթե դա վերաբերում է երեխաներին և նրանց օրգանների վաճառքին, այն դեպքում, երբ առաջին փոխվարչապետը հայտարարում է, որ իր ղեկավարման վերջին ամիսներին ստուգումներ է իրականացրել այդ հարցի շուրջ, սակայն որևէ դեպք չի բացահայտվել, բայց, միևնույն է, օդում կախված լուրեր կան, որ երեխաներին որդեգրում ու օրգանները վաճառում են։ Հատկապես այն պարագայում, երբ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ երբևէ Միրզոյանի նշած դեպքերի մասին տեղեկատվություն չեն ստացել, գործընթացը գտնվում է իրենց հսկողության ներքո։
Նմանատիպ նուրբ հարցերի վերաբերյալ լուրջ ուսումնասիրություններ և փաստեր են հարկավոր, որպեսզի դրանից հետո դրանց մասին խոսվի նիստերի ընթացքում ու բարձաձայնվի, բայց ոչ երբեք ոչ մի բան չենք հայտնաբերել, բայց օդում կախված վարկածներ կան։
Ձեր պարտականությունն այդ օդից կախված վարկածները ներքև իջեցնելն ու պարզելն է, որից հետո՝ արդյունքների մասին հասարակությանը տեղյակ պահելը։