Armenpress.am-ը գրում է.
Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միության» (PYD) ներկայացուցիչները հայտարարել են, որ բռնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 8 զինյալների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հունվարի 6-ին և 7-ին մեր հատուկ նշանակության խմբի գործողության արդյունքում ձերբակալվել են ԻՊ ութ ահաբեկիչներ, ովքեր ունեն ամերիկյան, ռուսական, ուկրաինական, գերմանական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ծագում»,- հայտնել են նրանք:
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ ամերիկյան զորքերը դուրս է բերում Սիրիայի տարածքից:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/960208.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



