
Yerkir.am-ը գրում է.
Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է գնել Մագեսիմա անմարդաբնակ կղզին և տրամադրել այն ԱՄՆ-ին` զորավարժություններ անցկացնելու համար: Այդ մասին հայտնել է «Կիոդո» գործակալությունը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Մագեսիմա կղզին գտնվում է Կագոսիմա պրեֆեկտուրայում` երկրի հարավ-արևմուտքում:
Գործարքի արժեքը կկազմի մոտ 150 մլն դոլար:
Բանակցությունները տարվում են զարգացման ընկերության հետ, որը կղզու սեփականատերն է:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/164192.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել