Ճապոնիան ԱՄՆ-ին նոր կղզի կտրամադրի զորավարժությունների համար


14:00 , 9 հունվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է գնել Մագեսիմա անմարդաբնակ կղզին և տրամադրել այն ԱՄՆ-ին` զորավարժություններ անցկացնելու համար: Այդ մասին  հայտնել է «Կիոդո» գործակալությունը. տեղեկացնում է РИА Новости-ն:

Մագեսիմա կղզին գտնվում է Կագոսիմա պրեֆեկտուրայում` երկրի հարավ-արևմուտքում:

Գործարքի արժեքը կկազմի մոտ 150 մլն դոլար:

Բանակցությունները տարվում են զարգացման ընկերության հետ, որը կղզու սեփականատերն է: