Արևելյան հորոսկոպի համաձայն՝ 2019թ․ դեղին վարազի տարի է։ Աստղագուշակները կանխատեսել են, թե ինչպիսին կլինի տարին կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար։
Այծեղջյուրներ
Հնարավոր է բնակավայրի և աշխատավայրի փոփոխություն: Նոր ծանոթություններ կստեղծվեն, որոնք հետագայում կդառնան բիզնես գործընկերներ: Անձնական կյանքում ամեն ինչ լավ կլինի: Առողջ ապրելակերպը ողջունելի է:
Ձկներ
Կարիերայի զարգացման համար հաջողակ տարի է։ Հետաքրքիր ճամփորդություն կունենաք հարազատների հետ։ Միայնակ Ձկները գարնանը կհանդիպեն իրեն երկրորդ կեսին։ Պետք է հրաժարվել վնասակար սովորություններից։
Աղեղնավորներ
Հնարավոր է ֆինանսական վիճակի վատացում։ Կօգնեն ընկերները և հարազատները։ Ամռան վերջում գումար կհայտնվի, հնարավոր է նեծ գնումներ կատարեք։
Առյուծներ
Տարվա առաջին կեսում նրանք ուշադրության կենտրոնում կլինեն, հաջողություներ կունենան աշխատանքում։ Ամռանը կհանդիպեն իրենց սիրուն։
Կշեռքներ
Ինչ-որ նոր բան սովորեու ցանկություն կառաջանա։ Առողջությունը կբարելավվի, բայց պետք է հրաժարվել սուրճից և չնյարդայնանալ դատարկ բաների պատճառով։
Ցուլեր
Ստիպված եք լինելու շատ աշխատել։ Հնարավոր է ձեր գործը սկսեք և մեծ հաջողություն ունենաք։ Հնարավոր է ընտանիքում ամուսնություն գրանցվի։
Կարիճներ
Ձեր կատարած գործողությունները, ջանքերը կտան իրենց պտուղները, բայց պետք չէ ընկնել երազանքների գիրկը։ Դուք դեռ շատ բան ունեք անելու և ապացուցելու։ Սիրո մեջ հաջողություններ կլինեն, կվայելեք զուգընկերոջ քաղցրությունը։
Կույսեր
Այս տարին ձեզ համար սխալների վրա աշխատելու և դրանք ուղղելու տարի կլինի։ Ցանկալի է բիզնես պլան կազմել և միայն վստահելի գործընկեր վերցնել։
Ջրհոսներ
Ավարտին կհասցնեք ձեր ծրագրած գործերը, որոնց վրա շատ ժամանակ եք հատկացրել։ Պետք է շարունակեք նույն տեմպերով նվիրվել աշխատանքին և կտեսնեք զգալի արդյունք։
Խեցգետիններ
Տարին հարմարավետ է անձնական և սոցիալական ծրագրերի համար։ Դուք կարող եք հասնել ձեր նպատակներին, եթե կենտրոնանաք միայն ձեր որոշումներն իրագործելու վրա։
Խոյեր
Բարենպաստ տարի է վաղուց ծրագրած նպատակներն իրականացնելու համար։ Որոշակի հաջողություններ կգրանցեք աշխատավայրում։ Պետք է ավելի ինքնավստահ լինեք, և հաջողությունը չի ուշանա։
Երվորյակներ
Երկվորյակ, ձեր 2019 թվականը լի է կյանքի կարևոր փոփոխություններով և կխրախուսի ձեզ անդադար հետևել ձեր երազանքներին։ 2019 թվականը լինելու է այն տարին, որին դուք իսկապես սպասում էիք։ Տարին լինելու է հիշարժան, լցված ուրախ և տխուր պահերով: