Երգչուհի Սիրուշոն երեկ դարձավ 32 տարեկան։ Այս կապակցությամբ երգչուհուն շնորհավորել են երկրպագուները, ընկերները, հարազատները, ինչպես նաև ամուսինը՝ Լևոնը, ով, տեղադրելով համատեղ լուսանկար, արել էր հետևյալ գրառումը. «Շնորհակալ եմ 2001-ի ամռանը, որ ինձ կապեց քեզ»։

Իսկ երգչուհին արել է հետևյալ գրառումը. «Ծննդյանս ամենալավ նվերը մարդիկ են, ովքեր շրջապատում են ինձ:
Այս շրջանում ևս մեկ անգամ համոզվեցի, թե ինչ լավ մարդիկ կան կողքիս, ինչ ուժեղ ու խելացի, ովքեր ինձ շրջապատել են սիրով ու հոգատարությամբ: Շնորհակալ եմ ամեն օրս ու ժամս այսքան սիրով լցնելու համար: Ընտանիքիս, ընկերներիս, գործընկերներիս և երկրպագուներիս… Խոստանում եմ նույնքան սիրով լցնել ձեր կյանքը…»։

Երգչուհին օրն անցկացրել է ընկերների հետ Ծաղկաձորում, նրանց հետ է եղել նաև երգչուհի Լանա Խաչատրյանը։ Ներկայացնում ենք երգչուհու հրապարակած տեսանյութերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել