PanARMENIAN.Net-ը գրում է.

Ոսկե գլոբուսի» 76-րդ մրցանակաբաշխության ժամանակ HBO հեռուստաալիքը 4 վայրկյանանոց հատված է ցուցադրել «Գահերի խաղի»վերջին 8-րդ եթերաշրջանից:

Այդ հատվածում Ջոն Սնոուն ծանոթացնում է Դեյներիս Թարգարիենին իր խորթ քրոջ՝ Սանսա Սթարքի հետ: Սանսան դիմավորում է Վիշապների թագուհուն ՙ«Վինտերֆելը ձերն է, Ձերդ գերազանցություն» բառերով:

Բացի այդ, հոլովակում կարելի է տեսնել սերիալի թարմացված նախաբանը՝ Վինտերֆելի պատկերով և, ենթադրաբար, Դեյներիսի զորքերով դարպասների մոտ:

Սերիալի երկրպագուներից շատերը սկսել են պահանջել HBO-ից 8-րդ եթերաշրջանի լիարժեք թրեյլերը թողարկել: Այս անգամ նրանց միացել է նույնիսկ Netflix-ը:

«Գահերի խաղի» վերջին 8-րդ եթերաշրջանի առաջին էպիզոդը կցուցադրվի 2019-ի ապրիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել