ա) Դուք բոլորդ Դուբայում եղել եք, գիտեք, որ բնակչության 85%-ը հնդիկ, պակիստանցի, բանգլադեշցի և հարավարևելյան այլ ասիացի են, ու ոնց որ թե տեղացի արաբները խիստ օկ են դրա հետ ու լավ օգտվում են դրանից։
բ) Հաշվի առնելով, որ աշխատասեր աշխատուժի խիստ պակաս կա Հայաստանում, հնդիկների պես սուսուփուս ու արդյունավետ աշխատուժն օդ ու ջրի պես պետք ա Հայաստանի տնտեսությանը: Մի քանի անգամ իմ կյանքում ունեցել եմ հնդիկ աշխատողներ, որոնք մոտ երեք անգամ ավելի արդյունավետ են եղել, քան իրենց հայ կոլեգաները, բողոքելու ու ծուլորեն աշխատելու փոխարեն ջանասիրաբար ու շնորհակալությամբ աշխատել են իրենց վստահած տիրույթում ու առաջացրել են տեղացիների նախանձն ու չարակամությունը:
գ) Մեր տնտեսության չարիքներից մեկը՝ դրսից եկող տրանսֆերտները, ինչպես նաև այլ ձրի փողերը (նպաստներ և այլն) վերջին քսան տարում այլասերել են մեր հասարակությունը, սովորեցրել են ծուլության, կիսատ-պռատ ու առանց ձգտման աշխատանքի և դարձրել չափազանց թանկ աշխատուժ: Տրասֆերտով ապրող յուրաքանչյուր մարդ իրեն առաջարկվող աշխատավարձը համեմատում է իր կողմից ստացվող տրանսֆերտի հետ, և եթե այն (աշխատավարձը) էապես չի գերազանցում (նպաստին), ապա հրաժարվում է դրանից:
դ) Ծուռ նստենք, դուզ խոսենք։ Եթե ամբողջ աշխարհն օգտվում է հնդկական էժան աշխատուժից, ապա մենք ինչո՞ւ չօգտվենք։ Նույն ձևով ամերիկյան ընկերություններն օգտվում են հայ ծրագրավորողների ծառայություններից և այլն: Կամ ինչո՞ւ չներմուծենք մի քանի հազար պարսիկ ծրագրավորողների, ովքեր կարող են արագ խթանել IT-ն՝ լցնելով թափուր աշխատատեղերը:
ե) Մենք պիտի հնարավորինս շուտ դադարենք մտածել մեր «հայաթի» շրջանակներում, աշխարհը շատ ավելի լայն է ու առջևում: 21-րդ դարում ցանկացած թափուր աշխատատեղի համար կարող է մրցել ամբողջ աշխարհը, և լավ կլինի, որ մենք ինքներս պատրաստվենք դրան ու պատրաստենք նաև մեր երեխաներին, թե չէ մի քանի տարի հետո վերոհիշյալ հնդիկները կթռցնեն մեր ու մեր երեխաների համար «նախատեսված» աշխատատեղերը:
զ) Օգտվելով առիթից՝ ասեմ, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օտարերկրյա աշխատուժի վարձումը խիստ սահմանափակող օրենք, որը լավ կլինի՝ հնարավորինս արագ չեղարկվի: Շատ վատ օրենք ա բիզնեսի համար, ինչպես նաև Հայաստանի տնտեսությունը գնահատող բազմաթիվ ռեյտինգների համար:
ՀԳ. Չենք մոռանում, որ հայերը պատկանում են հնդեվրոպական լեզվախմբին։