Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ Ադրբեջանի բանակի անձնակազմը պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունների։ Հասանովը հրամանատարական կազմին ևս մեկ անգամ փոխանցել է նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը և նրանց ուղղված կոնկրետ առաջադրանքները, որոնց մեծ մասը կապված են առաջնագծում կատարվելիք գործողություններին։
Ընդամենը մոտ մեկ ամսի առաջ նույն Ալիևը խոսում էր 2019 թվականին Արցախի հարցում լուրջ փոփոխությունների մասին, հետագայում մեկ այլ նախարար՝ Էլմար Մամեդյարովը, ևս անդրադարձել էր այդ թեմային։ Իսկ փաստորեն Ալիևի մյուս նախարարը զորքին նախապատրաստում է ռազմական գործողությունների ու նախագահի և անձամբ իր անունից առաջադրանքներ է տալիս։
Մենք այս ընթացքում չպետք է մոռանանք կամ ականջի հետև գցենք, որ մեր խաղաղության միակ երաշխավորը դա բանակն է ու միայն մեր զորքի շնորհիվ կարող ենք լուրջ փոփոխություններ իրականանցնենք Արցախի հարցում։ Ադրբեջանի հետ ցանկացած այլ կոնտակտ կամ փորձ գրեթե անհնար է, քանի որ դրանք ուժի լեզվից բացի այլ որևէ լեզու չեն հասկանում։
Իսկ մեր բանակի անձնակազմը, անկախ ամեն ինչից՝ հանդիպումներ, քննարկումներ, բանակցություններ և այլն, միշտ պատրաստ է ցանկացած ռազմական գործողության սահմանի ցանկացած հատվածում։