Artsakhpress.am-ը գրում է․
UNESCO-ն որոշում է կայացրել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Պորտասարը (թուրքական անվանումը` Գյոբեքլիթեփե) ընդգրկել Համաշխարհային ժառանգության մշտական ցանկում:
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է Euronews-ը:
Աղբյուրի համաձայն` սույն որոշումը Համաշխարհային ժառանգության կոմիտեն ընդունել է այս տարվա հուլիսի 3-ին Բահրեյնում տեղի ունեցած իր 42-րդ նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ 6 տարի առաջ Պորտասարը ներառվել էր UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում:
Պորտասարի հնավայրը համարվում է աշխարհի ամենահին տաճարի հայրենիքը, որը ըստ մասնագետների` 12.000 տարեկան է:
1995 թ. ի վեր գերմանացի և թուրք հնագետները պեղումներ են իրականացնում այստեղ: Մասնագետները ենթադրում են, որ առայժմ հայտնաբերվել է սույն հնավայրի 5 տոկոսը միայն: