13 ֆիլմ, որոնք կանանց կօգնեն ավելի լավ հասկանալ տղամարդկանց։
1. Մրցավազք/Rush, 2013։ 20-րդ դարի 70-ական թվականները համարվում են «Ֆորմուլա-1»-ի մրցավազքերի ոսկե ժամանակաշրջան։ Այն ժամանակ տեխնոլոգիաներն ու անվտանգությունը դեռ առաջին տեղում չէին։ Մրցարշավի մասնակիցները կարող էին ջարդուփշուր լինել թրեյքից ամեն անգամ դուրս գալուց, սակայն հաշտվում էին ռիսկի հետ։ Ֆիլմն այն մասին է, թե տղամարդկանց համար որքան կարևոր է հաղթող լինելը։
2. Գիշերվա տերերը/We Own the Night, 2007։ Այս քրեական դրաման այն մասին է, որ երբ տղամարդուն տանջում է պարտքի զգացումն ու վրեժի ծարավը՝ նրան ոչինչ չի կանգնեցնի հանուն արդարության պայքարում։
3. Գնացք դեպի Յումա/3:10 to Yuma, 2007։ Տղամարդիկ երբեմն ընտանիքի աչքերում հերոս մնալու հնարավորությունն ավելի վեր են դասում անձնական անվտանգությունից և անգամ սեփական կյանքից՝ ձգտելով պահպանել իրենց սեփական դեմքը։
4. Եվ բռնկվեց փոթորիկ/The Finest Hours, 2016։ Տղամարդիկ հաճախ զբաղվում են վտանգավոր գործով, և երբ հանգամանքները պահանջում են ռիսկի դնել կյանքը, նրանք անվարան մեկնում են՝ կատարելու իրենց պարտքը։ Որովհետև եթե ոչ նրանք, ապա էլ ո՞վ։
5. Աշխարհի ամենագինովցած օկրուգը/Lawless, 2012։ Իշխանությունն ու փողը տարբեր կերպ են ազդում տղամարդկանց վրա. ոմանց այն խստապես փոխում է, սակայն ընտանիքի մյուս անդամները մշտապես պատրաստ են կյանքը տալ եղբոր համար։
6. Կրոնափոխները/The Departed, 2006։ Ֆիլմն այն մասին է, որ ուժեղ տղամարդկանց համար էլ ծանր է լինում կրել իրենց բեռը և, որ նրանք էլ կարիք ունեն օգնության։
7. Ամեն գնով/Hell or High Water, 2016։ Կյանքը երբեմն կոտրում է ամենաամուր տղամարդկանց, սակայն ոմանք պատրաստ չեն տուրք տալ դրան և փորձում են ռևանշ վերցնել ճակատագրից, սակայն ոչ մշտապես օրինական եղանակով։
8. Հիանալի յոթնյակ/The Magnificent Seven, 2016։ Երբ ոտնահարում են թույլերի ու աղքատների իրավունքները, այդ տղամարդիկ չեն կարող մի կողմ քաշված մնալ։ Նրանք կգնան նրանց վիրավորողի մոտ մարտնչելու, քանի որ պարզապես չեն կարող վարվել այլ կերպ։
9. Խորջրյա հորիզոն/Deepwater Horizon, 2016։ Մեզ ցույց են տալիս, թե ինչպես հասարակ տղամարդիկ քաջաբար պայքարում են ոչ միայն իրենց կյանքի, այլևս սարսափելի դժբախտության մեջ ընկած գործընկերների կյանքի համար։
10. Կնոջ բույրը/Scent of a Woman, 1992։ Տղամարդը նույնպես, ինչպես մենք, կարող է հայտնվել փակուղում, որտեղ նրան մղել է կյանքը, սակայն սերն ու բարեկամությունը այն սպեղանին են, որ կարող են նրան վերադարձնել գոյության իմաստը։
11. Հրապարակավ թշնամիները/ Public Enemies, 2009։ Իսկական տղամարդիկ կողմ են արդարությանը, և կարևոր չէ, թե ինչպիսի եղանակներով է ձեռք բերվում այն։
12. Նոկդաուն/Cinderella Man, 2005։ Եթե տղամարդն ունի սիրելի ընտանիք, ապա նա կանի ամեն բան, որպեսզի հարազատները երբեք ոչ մի բանի կարիք չունենան։ Նա անգամ անում է անհնարինը։
13. Հուդզոնի հրաշքը/Sully, 2016։ Անգամ արժանավոր տղամարդուն բյուրոկրատական համակարգը ունակ է դարձնել իսկական վտարյալ։ Ֆիլմում պատմվում է մարդու հաստատակամությունը փորձելու մասին։