Գալիք տարին կլինի Դեղին հողե խոզի տարի: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ամանորյա սեղանի զարդարանքին և սպասքին, որպեսզի տարին հաջողակ լինի:

Խոզը սիրում է բնական նյութեր, ուստի սեղանը զարդարելիս հենց դրանք պետք է օգտագործել: Վերցրեք քաթանե սփռոցներ և անձեռոցիկներ, սեղանը զարդարեք եղևնու թարմ ճյուղերով և կոներով:

Գալիք տարվա գույնը դեղինն է, այդ պատճառով ցանկալի է դեղին երանգներով զարդարանք ընտրել: Կարելի է օգտագործել նաև ոսկեգույնը և նարնջագույնը:

Գեղեցիկ կդիտվի նաև տոնական կարմիրը:

Ամանորյա գիշերը մոռացեք պլաստիկե սպասքի մասին: Սեղանին դրեք միայն ապակյա, կավե սպասք:

Գդալները, պատառաքաղները և դանակներն անպայման մետաղե պետք է լինեն: Ոճային կլինեն նաև հարդարանքի ոսկեգույն տարրերը:

Новогодний стол 2019 – идеи декора новогоднего стола

Բաժակները կարելի է զարդարել նրբագեղ կերպասե ժապավենով:

Պետք չէ մոռանալ նաև մոմերի մասին: Նախընտրելի են սովորական, երկարավուն մոմերը, իսկ մոմակալի համար արժե գործի դնել երևակայությունը:

Սեղանին նախ փռում են մաքուր սփռոցը, ափսեները, հետո՝ սպասքի պարագաները, իսկ վերջում միայն՝ բաժակները:

новогодний стол в год свиньи – украшение и сервировка стола на новый год всей семьей

Անձեռոցիկները պետք է համադրելի լինեն սփռոցի հետ: Ափսեի աջ կողմում պետք է դրված լինեն գդալը, դանակը և բաժակը: Պատառաքաղը դրվում է ձախից:

Ամանորին խոզի մսից պատրաստված ուտեստներ մատուցել ցանկալի չէ, սակայն խոզի մռութի տեսքով աղցաններ կարելի է պատրաստել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել