Հեղափոխությունից հետո առաջին դրական քայլը տեղի ունեցավ գյուղատնտեսության ոլորտում։ Եթե նախկինում ցրտահարությունների և կարկտահարությունների դեպքում կառավարությունը որպես օգնություն միջոցներ էր հատկացնում գյուղացկներին, դրանք ոչ թե ուղիղ կերպով տալիս էին գյուղացուն այլ փոխանցում էին, գյուղապետարաններ, Ջրօգտագործողների միություններին և այլ նմանատիպ կառույցների։ Այս օղակներում հատկացված միջոցների մեծ մասը փոշիացվում էր և յուրացվում, չհասնելով գյուղացուն։ Այս տարի կառավարությունը իր օգնությունը ուղիղ փոխանցեց գյուղացիներին և միջանկյալ կառույցները չկարողացան իրականացնեին իրենց ավանդական թալանը։ Հուսով եմ նմանատիպ գործելաոճը կտարածվի նաև սերմնացուի, դիզ վառելիքի և պարարտանյութերի հատկացումների ոլորտներում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: