Խրիմյան հայրիկից սկսած կա կարծիք, որ շերեփը լինում է փայտից և թղթից։ Երկաթյա շերեփի տակ հասկացվում է ուժը՝ զորքերի քանակը և այլն։ Սակայն երկաթյա շերեփի հիմքը քաղաքական միտքն է, որը երեկ՝ կրեմլյան հանդիպման ժամանակ, բացակայում էր։

Այդ առիթով «երկաթյա շերեփի» մի պատմական դեպք հիշենք։ Նապոլեոնի վերջնական ջախջախումից հետո՝ 1815-ին, Վիեննայում տեղի է ունենում խաղաղության կոնգրես, որը մոտակա տասնամյակների համար որոշելու էր Եվրոպայի ճակատագիրն ու նոր քաղաքական քարտեզը (իմիջիայլոց, Վիեննայի կոնգրեսի ժամանակ է դրվում դիվանագիտական շատ աստիճանների ու հարաբերությունների միջազգային իրավունքի հիմքը)։

Կոնգրեսին ներկա էին հաղթող երկրները՝ Ռուսաստանը, Բրիտանիան, Պրուսիան, Ավստրիան ու պարտված կողմը՝ Ֆրանսիան, որը ներկայացնում էր Թալեյրանը։ Պարզ է, որ նոր աշխարհակարգը հիմնվելու էր Ֆրանսիայի հաշվին, սակայն Թալեյրանի տաղանդը կայանում էր նրանում, որ, լինելով պարտված կողմի ներկայացուցիչ, ինքն այնքան հմուտ է կարողանում խաղալ հաղթած երկրների հակասությունների վրա, որ պարտված կողմից վերածվում է երկու հակամարտող կոալիցիաներից մեկի լիիրավ անդամը։ Ֆրանսիայի երկաթե շերեփը Թայելրանի ուղեղն էր։

Որքան հասկանում եմ, Նիկոլը Թալեյրանի հակապատկերն է և ոչ թե թշնամիներից դաշնակից, այլ ճիշտ հակառակը՝ դաշնակիցներից թշնամի սարքելու գործում մեծ տաղանդ ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել