A1plus.am-ը գրում է.

Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի զարմուհի, Երևանի ավագանու նախկին անդամ  Իրինա Քոչարյանի հետ

–Ինչպե՞ս եք գնահատում ՌոբերտՔոչարյանին վերստինկալանավորելը: Փաստաբաններըմիջնորդությունն են ներկայացրել, որպեսզի փոխվի խափանմանմիջոցը. ակնկալո՞ւմ եք, որԱմանորին նա կլինի տանը:


-Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ձերբակալությունները հակասում են սահմանադրական նորմերին, և նոր իշխանությունների կողմից պատմությունը իրենց օգտին սրբագրելու փորձ են ընդամենը։ Եթե ամեն ինչ հիմնված լիներ օրենքների ու սթափ մտածելակերպի վրա, այս ձերբակալությունները չէին լինի ընդհանրապես։ Ինչ վերաբերում է խափանման միջոցի փոփոխմանը, տեսնենք արդյո՞ք թույլ կտա նրանց հիվանդագին «ԵՍ»-ը՝ էգոն, թույլ կտա գնալ այդ քայլին, առավել ևս, որ նոր իշխանությունների վարք ու բարքից ակնհայտորեն երևում է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելը նրանց ծրագրերի ու հենց իրենց համար որոշակի սպառնալիք է կրում իր մեջ։ Այդ պատճառով նրանք բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով (մեջբերեմ մեր քաղգործիչներից մեկին) փորձում են «փակել» նրան։ Լիովին ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությամբ Հայաստանում սկսվեց քաղաքական «որսագողության» ժամանակաշրջանը (эпоха политического браконьерства») ։ Եվ իրականում, դե-ֆակտո՝ «թավշյա իշխանությունների» կրեդոն ոչ թե հայտարարագրված «սերն ու հանդուրժողականությունն» են, այլ՝ ատելության համակարգված սերմանումը։ Իսկ տեռորը՝ ահաբեկչությունը այլախոհների հանդեպ, ոչ այլ ինչ է, քան՝ ջանադրաբար թաքցվող թուլության ու վախի արտահայտություն։

–Հասցրե՞լ եք կարդալ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը: Ո՞րն եք համարումհանրությանն ուղղված ամենակարևոր ուղերձը:


Այո, կարդացել եմ։ Եվ կարող եմ ասել, որ դա վերջերս կարդացածս ամենահետաքրքիր գրքերից մեկն է։ Գիրքը ոչ միայն հնարավորություն է տալիս գլխավոր գործող անձի հայացքով նայել մեր ժողովրդի նորագույն պատմության հրատապ ու կենսական իրադարձություններին, այլև՝ համոզված կարող եմ ասել, որ գիրքը նաև գեղարվեստական արժեք է ներկայացնում։ Կարծում եմ, գլխավոր ուղերձը, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է իր ինքնակենսագրականում, դա այն գաղափարն է, որ ամբողջ ազգի մասշտաբով կայացվող որոշումների հիմքում պետք է լինի ոչ թե լիդերության ու իշխանության ձգտելը, այլ՝ սեփական ժողովրդի, նրա ճակատագրի մասին անկեղծ մտորումներն ու ապրումները։ Հատկապես, երբ այդ որոշումները ստիպված ես ընդունել ազգային ինքնության պահպանման համար պայքարում, ռազմական առճակատման պայմաններում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել