Panorama.am-ը գրում է.

Երևանի հնգամյա ծրագիրը քննարկելիս տրանսպորտ հացի շուրջ քննարկումներն այնքան թեժացանբ, որ քաղաքապետ Հայկ Մարությանը նախորդ ավագանու «Ելք» խմբակցության անդամներին մեղադրեց անգործության մեջ։

«Դուք եղել եք անցած ավագանու անդամներ, ստացել եք ամսական էդ 55 հազար դրամը, ու ոչ մի բան չեք արել, ըստ իս, որովհետև այսօր մենք ունենք պրոբլեմատիկ զեկույց, պրո-բլե-մա-տիկ զե-կույց։ Այդ հանձնաժողովն անգործության է մատնված եղել, որովհետը այն ռիփորթը, որ բերել են մեզ, ես համարում եմ անբավարար։ Եթե դուք ավելի շատ աշխատեիք,  ավելի ճիշտ աշխատեինք իրենց հետ, ճիշտ ուղղության վրա դնեիք, այդ դեպքում գուցե այս ճշտկումները պետք չլինեին։ Հաշվեք 20 անգամ 55 հազար դրամ և կստանաք...»,-շարունակում էր Մարությանը, երբ Խաժակյանը բարձրաձայնեց՝ «Քուանշ, պարոն քաղաքապետ»։

Նա կոչ արեց Մարությանին, հանձնարարել որևէ մեկին իր հետ կետ առ կետ բանավիճել։
«Պատրաստ եմ բանավիճել»,-ասաց նա։
«Ասացի, էն ինչ-որ բերել են, անբավարար է»,-ասաց Մարությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել