Ադրբեջանում հրետանային ստորաբաժանումները գործնական կրակողներ են իրականացրել՝ օգտագործելով ինքնագնաց հրետանային DANA համակարգերը:
Չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներն ադրբեջանական բանակում հայտնվել են 2017 թվականից: 2017 թվականի սեպտեմբերի 18-ին հերթական զորավարժություններից մեկի ընթացքում Ադրբեջանը ցուցադրել էր չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային համակարգերը, սակայն դրանից մի քանի օր հետո Չեխիայի արտգործնախարարությունը հերքել էր այդ գործարքի հնարավորությունը: Չեխական իշխանությունները հայտարարեցին, որ իրենք տեղյակ չեն, թե ինչպես են զենքերը հասել Ադրբեջան:
Հետագայում Չեխիան հետաքննություն սկսեց, և պարզվեց, որ «Դանա» ԻՀՀ-ներն Ադրբեջան հասել են Սլովակիայից Իսրայելի միջոցով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել