Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի մազութոդ բռնապետը տոնում էր իր 57-րդ տարեդարձը։ Ամբողջ օրն ալիևյան ԶԼՄ-ները մանրամասն հաղորդում էին, թե ովքեր են շնորհավորել ալամ աշխարհի ամենալավ նախագահին ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ինչպես միշտ, նույն դեմքերն էին՝ Պուտին, Լուկաշենկո, Նազարբաև, Էրդողան և դրանց «համադասարանցիները»։

Զարմանալիորեն Իլհամ բաբայի կողմից վերահսկվող ԶԼՄ-ներն այս անգամ գերադասեցին ավելի զուսպ ներկայացնել Իլհամի կենսագրությունը՝ միայն մեջբերելով այն տարեթվերը, թե երբ է վերջինս ընտրվել, իսկ հետագայում մի քանի անգամ վերընտրվել ապշերոնյան սուլթանության նախագահ։

Սակայն տոնը տոն չէր լինի, եթե օրվա վերջում իր ուրույն շնորհավորանքով հանդես չգար Ադրբեջանի արքայադուստրը՝ Իլհամ և Մեհրիբան Ալիևների «ստեղծագործություն» համարվող Լեյլա Ալիևան։ Բոլորին հայտնի «Да-Да-Да» Լեյլան իր հայրիկի ծննդյան տարեդարձի միջոցառումից ենթատեքստային լուսանկարներ է հրապարակել իր instagram-ի էջում և նոր բացահայտումներ արել իրենց ընտանիքի մասին։

Այսպես՝ Լեյլա Ալիևան բոլորի և հատկապես ռուսաստանցիների համար բացահայտեց, թե իրենց ամենաճանաչված հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներն ումից է ընդօրինակել կարմիր գուլպաներ հագնելը։ Այո՛, չսխալվեցիք։ Պարոն Պոզներն ընդօրինակել է Իլհամ Ալիևին, ով դեռ 45 տարի առաջ էր կարմիր գուլպաներ հագնում։

Լեյլան նաև մի լուսանկար է հրապարակել, որտեղ իր պատանյակ հայրիկը և դասալիք պապիկը շան հետ են նկարված։ Այսպիսով՝ Պուտինը, Օբաման և այլ շնասեր նախագահներ և առաջնորդներ դեռ շատ փոքրիկ են եղել, երբ Լեյլայի հայրիկը շուն էր պահում։

Իլհամ բաբայի ծննդյան տարեդարձի լուսանկարներից նաև պարզ է դառնում, որ Իլհամ բաբան տարրական «подкаблучник» է։ Նրա տարեդարձին ներկա են միայն կնոջ բարեկամները՝ հանրաճանաչ աները՝ օլիգարխ Արիֆ Փաշաևը և կնոջ բարեկամներից ոմանք։ Իլհամի հարազատ քույրը, նրա որդին, ինչպես նաև հայրական կողմից որևէ մեկը ներկա չի գտնվել, չնայած Ադրբեջանում բոլորը գիտեն երկրի փոխնախագահ Մեհրիբանի բացասական վերաբերմունքի մասին երկրի նախագահ Իլհամի բարեկամների նկատմամբ։

Ամենահուզիչը ապշերոնյան բռնապետի սրտաձև 7 մոմանոց տորթիկն էր։

Արդեն որերորդ անգամ է Ալիևների ընտանիքն ապացուցում, որ նրանք որևէ կապ չունեն իսլամի հետ։ Չի կարող մահմեդական երկրի ղեկավարը սուրբծննդյան տոնածառ դնել տանը և դա հրապարակել։ Դա արվում է մոդային տուրք տալով, ինչը զավեշտալի է շիա մահմեդական Ադրբեջանում։

Ի դեպ, այս անգամ լուսանկարներում չկա Ալիևների որդին՝ Իլհամչիկը։ Լեյլան նրան հատուկ չի լուսանկարել և այն հրապարակել, որպեսզի սեփական մկկացող հասարակությանը համոզի, որ իր հոգեկան խնդիրներ ունեցող եղբայրն «ասկյարություն» է անում և տանը չէ։ Համոզված եմ, որ Իլհամչիկը տարեդարձի ժամանակ լուսանկարներում անմահացածներից մի քանի մետր այն կողմ էր։

ՀԳ. Հետաքրքիր է, իսկ այդ տորթիկը բոլորո՞վ են կերել։
Ի դեպ, Ալիևների տան տոնածառի դիզայնն արդեն 3 տարի է՝ չի փոխվում։ Երևում է՝ հեղափոխություն անող չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել