Tert.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Հարությունյանը: Նա նշեց, որ սպասելիքներ միշտ կան: «Մենք համոզված ենք առավել քան, որ առաջին ատյանի դատարանը որոշումը ոչ միայն օրինական չէ, այլ նաև հիմնավորված չի որևէ ձև: Առաջին ատյանի դատարանն ապօրինի որոշում է կայացրել. հույս ունենք, որ Վերաքննիչ դատարանը գնահատական կտա մեր բարձրացրած հարցերին»,- ասաց նա և նշեց, որ դատական ատյանները խուսափում են իրենց բարձրացրած հարցերին իրավական գնահատական տալուց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել