Aysor.am-ը գրում է.

Facebook-ը մշակում է վիրտուալ արժույթ: Այն օգտագործվելու է WhatsApp-ի օգտատերերի կողմից, դրամական փոխանցումներ կատարելու համար: Այս մասին գրում է Bloomberg- ը:

Գործակալության տվյալով՝ Facebook-ը մտադիր է իր թվային արժույթի փոխարժեքը կապել ամերիկյան դոլարի փոխարժեքի հետ:

Կրիպտոարժույթի WhatsApp-ում ներդրման  ճշգրիտ ամսաթիվը չի նշվում: Հայտնի է, որ դրա մշակումը սկզբնական փուլում է: 

Կրիպտոարժույթը  Facebook-ի կողմից մշակվում է հնդկական շուկայի համար: Հնդկաստանում մեսենջերի  օգտատեր է հանդիսանում ավելի քան 200 միլիոն մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել