Հրապարակից խոստումներ տալու ժամանակ պետք է ավելի հետևողական լինել։ Բողոքի ակցիաների առաջնորդները մինչ իշխանափոխությունը խոստանում էին, որ տնտեսությունը թռիչքաձև աճելու է, որ թոշակներն ու աշխատավարձերը բարձրանալու են, որ արտաքին պարտքը շատ արագ կրճատվելու է և այլն։

Ի՞նչ ունենք այսօր․ աստիճանաբար գործազրկության ավելացում, արտաքին պարտքի ավելացում (2019-ին այն ավելանալու է 450.000.000 դոլարով), արտաքին քաղաքական ճգնաժամային վիճակ, թոշակների ու աշխատավարձերի բարձրացման մասին էլ չխոսեմ։

Այո, այսպես էլ պետք է լիներ, բայց խոստումներ տալիս մի քիչ մտածեք, որ կարողանաք տակից դուրս գալ, հակառակ դեպքում ասֆալտին եք փռելու ժողովրդին, որովհետև շուտով փողոցներ կփակվեն ձեր դեմ։

#Փշալար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել