Գենետիկների խումբը հետազոտել է ցիտրուսների, ներառյալ՝ նարնջի, կիտրոնի և լայմի ԴՆԹ-ները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պարզվել է, որ ցիտրուսների քաղցր տեսակները Եվրոպայում են հայտնվել հուդդայական ավանդույթների շնորհիվ:

Մասնագետները պարզել են, որ հրեաները որպես հավատացյալների խորհրդանիշ օգտագործել են «Բուդդայի մատերը»՝ ցիտրուսի կիսավայրենի տեսակը: Ավանդույթը կապված է սուկոտի՝ աշնանային բերքահավաքի հետ:

Այդ տեսակը Եմենից Եվրոպայում է հայտնվել մ.թ.ա. շուրջ 6-րդ դարում, իսկ երբ հռոմեացի զորքերը նվաճել են Հուդան և Իսրայելը, տեսակը Միջերկրակածովյան շրջանում է տարածվել:

«Բուդդայի մատերը» խաչասերվել են ցիտրոնի այլ տեսակների հետ, որի արդյունքում առաջացել են Noemi ընտանիքի գենի առաջին օրինակները, որը ներառել է նաև Ruby ընտանիքի մուտանտային գեները: Հենց վերջինն էլ պտուղները քաղցր է դարձրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել