1․ Դուք պետք է կատարեք այն զանգը, որից վախենում եք։

2․ Դուք պետք է ավելի շուտ արթնանաք, քան ցանկանում եք։

3․ Դուք պետք է ավելի շատ տաք, քան ստանում եք։

4․ Դուք ուրիշների մասին ավելի շատ պիտի հոգ տանեք, քան իրենք ձեր ասին։

5․ Դուք պետք է պայքարեք, անգամ եթե պատված եք վերքերով և արնահոսում եք։

6․ Դուք պետք է ռիսկի դիմեք, երբ ձեզ թվում է, որ ավելի լավ է զգուշանալ։

7․ Դուք պետք է առաջնորդեք, անգամ եթե ձեր ետևից եկող չկա։

8․ Դուք պետք է ներդրում անեք ձեր մեջ, անգամ եթե ոչ ոք չի ցանկանում դա անել։

9․ Դուք պետք է հիմար ձևանաք, երբ փնտրում եք ձեր հարցերի պատասխանները։

10․ Դուք պետք է կատարելագործեք մանրուքները, երբ նրանցից հրաժարվելն ավելի հեշտ է թվում։

11․ Դուք պետք է արդյունքի հասնեք, երբ ավելի հեշտ է բացատրություններ գտնելը։

12․ Դուք պետք է սեփական բացատրություններ ունենաք, անգամ եթե համաձայնվել եք ուրշների մտքերի հետ։

13․ Դուք պետք է սխալներ թույլ տաք և հիմար երևաք։

14․ Դուք պետք է փորձեք, սխալվեք և կրկին փորձեք։

15․ Դուք պետք է ավելի արագ վազեք, եթե անգամ շնչելն է դժվարացել։

16․ Դուք պետք է բարի գտնվեք այն մարդկանց հանդեպ, ովքեր վատ են վերաբերվել ձեզ։

17․ Դուք պետք է տեղավորվեք անմիտ թվացող ժամանակահատվածի մեջ և պետք է ձգտեք այնպիսի արդյունքների, որին դեռ ոչ ոք չի հասել։

18․ Դուք պետք է պատասխանատվություն կրեք ձեր արարքների համար, անգամ եթե գործերը վատ են գնում։

19․ Դուք պետք է շարունակեք շարժվել ընտրած ուղղությամբ և ուշադրություն չդարձնեք խոչընդոտների վրա։

Դուք պետք է գլուխ հանեք դժվար գործերից։ Սրանք այն գործերն են, որոնցից բոլորը խուսափում են, գործեր, որոնք վախեցնում են ձեզ։ գործեր, որոնցից տարակուսում ես և վստահ չես, որ կբավականացնեն ուժերը։

Դա այն է, ինչը բնորոշում է ձեր՝ ով լինելը, այն, ինչը միջնորդողի կյանքը բաժանում է հաջողակ մարդու կյանքից։

Դժվար գործերից խուսափելն ամենահեշտն է։ Բացատրություններ գտնելը, թե ինչու չպիտի անեք, ամենահեշտ բանն է։

Ինչպե՞ս են հասարակ մարդիկ զարմանալի հաջողությունների հասնում։ Պարզ բացատրություն՝ նրանք սկսում են դժվար գործերից, որոնք իրականացնելու համար հարուստ և փորձառու մարդիկ բավական տղամարդկություն չունեն։

Բարդ գործողություններ ձեռնարկեք։ Դուք կտեսնեք՝ որքան հաջողակ մարդ եք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել