Տեսնես Սուրիկ Խաչատրյանը գոնե հիմա հասկացա՞վ, որ իր 19-ամյա որդուն մարդասպան ա սարքել: Որ էդ երիտասարդի ապագան լավագույն դեպքում կրիմինալն ա, իսկ ուրիշ, հոր ուրիշ դաստիարակության պարագայում գուցե շատ նորմալ պատանի լիներ, ուսում ստանար, սիրահարվեր, ընտանիք կազմեր: Երջանիկ լիներ:
Սուրիկ Խաչատրյանը և իր նման շատ իշխանավորներ կարծում են, թե իրենք հաղթել են: Բա էդ հաղթանակի գի՞նը: Բա ասում են՝ հայրական բնազդը ամենաուժեղներից ա:
Հիմա ի՞նչ, Վարդանիկի ազգուտակը, Ռուբեն Հայրապետյանի պովրները, Սուրիկի տղան ու զինված բանդան պետք է անպայման մա՞րդ սպանեին, որ իշխանությունը դանդաղ շտապելով քայլեր անի: Է՞ս ա նմաններից ազատվելու գինը:
Իսկ ընդդիմությո՞ւնը: Ու՞ր է ընդդիմությունը, ինչո՞ւ հիմա հանրահավաքներ չի անում Ազատության հրապարակում, նախագահականի դիմաց, ինչո՞ւ չի պահանջում մարզպետի, նրա բանդայի բոլոր արածների անաչառ քննություն: Ո՞ւր են աղոթողները, աղոթքը պրծա՞վ:
Հետո էլ կասեն՝ ժողովուրդը փողը վերցնում, մեզ ձայն չի տալիս: Իսկ ինչո՞ւ տա, եթե հիմա դուք հրապարակներում չեք, չեք փորձում ցույց տալ, որ արժանապատվությունը և բարոյականությունը դեռ չեն մահացել: Էսքան անհետևողական ինչպե՞ս կարելի է լինել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/490629917673915?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել