Հունվարի 2-ին պարեկները մոտեցել են մայրաքաղաքի Կոմիտասի պողոտա՝ ճանապարհատրանսպորտային պատահարն արձանագրելու։ 47-ամյա վարորդը, գտնվելով ոչ սթափ վիճակում, ներկայացրել է վարորդական իրավունքի երկու վկայական, որոնցից մեկը՝ կեղծ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նշվում է, որ արձանագրություն կազմելու նպատակով պարեկը վերցրել է վկայականները, ինչից հետո քաղաքացին պարեկների ծառայողական մեքենայի սրահ է նետել 20 հազար դրամ՝ վարորդական վկայականները վերադարձնելու և արձանագրություն չկազմելու համար:

Կաշառք տալու և կեղծ վարորդական վկայական ներկայացնելու հիմնավոր կասկածով 47-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն Կոմիտե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել