Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ առօրյա մի շարք իրերում, այդ թվում և պլաստիկե խաղալիքներում, կերամիկական իրերում առկա է կադմիում քաղցկեղածին ծանր մետաղի բարձր մակարդակ։

Կադմիումը օգտագործվում է վառ կարմիր, ծիրանագույն կամ դեղին գույներ ստանալու համար։ Phys.org-ի տեղեկացմամբ՝ այդ մետաղի խտությունը միջավայրում չպետք է գերազանցի 50-800-ը միլիոնի դեպքում։ Սակայն որոշ իրերի մակերեսին այն կարող է մի քանի անգամ գերազանցել թույլատրելի չափաբաժինը։

Փորձագետները նշում են, որ կադմիումի ամենաբարձր կոնցենտրացիան հայտնաբերվել է հին և նոր բաժակների և շշերի մեջ, այն հայտնաբերվել է (70% դեպքերում) ներկերի կազմի մեջ, որոնք օգտագործվում են ապակու վրա նկարներ, մակագրություններ և լոգոներ ներկելու համար: Բացի այդ, խեցեղենի և պլաստմասսայի մակերևույթին արձանագրվել է մետաղի բարձր մակարդակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել