Բրիտանացի գիտնականները հայտարարել են մանկական խաղալիքների մահացու վտանգավորության մասին


22:45 , 21 դեկտեմբեր, 2018

Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ առօրյա մի շարք իրերում, այդ թվում և պլաստիկե խաղալիքներում, կերամիկական իրերում առկա է կադմիում քաղցկեղածին ծանր մետաղի բարձր մակարդակ։

Կադմիումը օգտագործվում է վառ կարմիր, ծիրանագույն կամ դեղին գույներ ստանալու համար։ Phys.org-ի տեղեկացմամբ՝ այդ մետաղի խտությունը միջավայրում չպետք է գերազանցի 50-800-ը միլիոնի դեպքում։ Սակայն որոշ իրերի մակերեսին այն կարող է մի քանի անգամ գերազանցել թույլատրելի չափաբաժինը։

Փորձագետները նշում են, որ կադմիումի ամենաբարձր կոնցենտրացիան հայտնաբերվել է հին և նոր բաժակների և շշերի մեջ, այն հայտնաբերվել է (70% դեպքերում) ներկերի կազմի մեջ, որոնք օգտագործվում են ապակու վրա նկարներ, մակագրություններ և լոգոներ ներկելու համար: Բացի այդ, խեցեղենի և պլաստմասսայի մակերևույթին արձանագրվել է մետաղի բարձր մակարդակ: