Սկզբում սև և սպիտակ ուժ, հետո՝ իմ դեմ խաղ չկա, իսկ այսօր էլ՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ՝ «չկա այնպիսի մարդ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարhում, որ կարող է ազդել իմ որոշումների վրա»:

Պարոն քաղաքապետ, արդեն մեծ տղա ես, բայց քեզ նենց ես պահում, որ ինքնահաստատման խնդիրներ ունես։ Եթե կա նման բան, ասա՝ ըմբռնումով կմոտենանք ասածդ հերթական էշությանը:

Երբ մարդիկ բարձրաձայնում են Երևանի խնդիրների մասին ավագանու նիստում, հավատացեք, ամենավերջին պատասխանը, որը ես՝ որպես Երևանի բնակիչ, ուզում եմ լսել այդ խնդրի վերաբերյալ, այն է, որ մեկը չկա՝ ձեզ ասի՝ ինչ անեք: Մի կողմ թողեք ձեր ինքնահաստատման պրոցեսներն ու սկսեք աշխատել:

ՀԳ. Երևանի քաղաքապետարանը բերդի կամեռ չի, ու դուք էլ էդ կամեռի նայողը չեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել