Panorama.am-ը գրում է.

«Եկել եմ ձեզ մի քիչ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից»,- այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում իր ելույթն այսպես սկսեց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանը՝ խոսելով երեք ամսվա համատեղ աշխատանքից։

Դիմելով քաղաքապետին՝ նա ասաց. «Այդ ընթացքում ակնկալիքները շատ ավելի մեծ են եղել ձեր աշխատանքից, քան իրականությունն է։ Երբևէ նման իլյուզիաներ և ֆանտազիաներ չեմ ունեցել, որ Դուք կախարդական փայտիկով լուծելու եք բոլոր խնդիրները, բայց այս ընթացքում ծագել են մի շարք սկզբունքային հարցեր, որոնց դուք այդպես էլ լուծում չեք տվել։ Այսը նթացքում  քաղաքապետին երկու նամակ եմ գրել, երկուսին էլ անհասկանալի պատասխաններ է ստացվել, ավելի լավ է չպատասխանեիք ինձ, պարոն քաղաքապետ։

Առաջին նամակով խնդրել էի հանդիպում Ձեր, ԿԳ նախարարի, իմ և այն ուսուցիչների միջև, որոնք անարդարաբար և նվաստացուցիչ կերպով վիրավորված էին ձեր հանրակրթության վարչության պետից: Ես բերել էի փաստարկներ, կային վկայություններ: Կային ինչ-որ ձայնագրություններ կիսատ-պռատ, նախարարությունն ասաց՝ եկեք, վերցրեք: Կգանք, բա չենք գա: Այս հարցի շուրջ խայտառակ եղավ հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, տիկին փոխնախարարը, խայտառակ եղաք նաև Դուք, պարոն քաղաքապետ: Ես պահանջեցի, որ դուք պետք է հեռացնեք այդ անէթիկա պաշտոնյային: Ես նաև կոչով դիմեցի «Իմ քայլը» խմբակցության անդամներին: Ձեզնից որևէ մեկը հարց չուղղեց քաղաքապետին, թե ինչու չեք հեռացնում Աննա Ստեփանյանին: Ինձ չի պատասխանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել