Կիպրոսյան դայվերները Միջերկրական ծովում ավելի քան 40 մետր խորության վրա ամանորյա տոնածառ են տեղադրել, հաղորդում է Euronews-ը:

Տոնածառը տեղադրվել է Լարնակայից ոչ հեռու՝ 1980թ.-ին իր առաջին ուղերթի ժամանակ խորտակված շվեդական Zenobia լաստանավի տախտակամածի վրա: Նավը խորտակվել է հսկողության էլեկտրոնիկայի հետ կապված խնդիրների պատճառով, որից հետո որոշում է կայացվել այն մոտ 1.5 կմ հեռացնել ափից, որպեսզի չխանգարի նավագնացությանը:

Image result for Shipwreck Christmas Tree: divers bring holiday spirit to Cyprus coast

Այս տեղը հայտնի է դարձել է տարբեր երկրներից ժամանող դայվերների շրջանում, որոնք ուղևորվում են այստեղ խորտակված նավն ուսումնասիրելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել