Հիմա գանք ամենակարևորին՝ էսօրվա հակաթրքության ծագմանը, ինչը շատերին թվում ա հայրենասիրության բարձրագույն դրսևորում: 1921թ. Լենինն ու Քեմալ Աթաթուրքը ռուսական ու թուրքական կայսրությունների մեջ կիսեցին Հայաստանը՝ ոչնչացնելով հայոց անկախ պետությունը: Արգելվեցին նույն Ռաֆայել Պատկանյանի ու մյուսների հակաթուրք ստեղծագործությունները: Թուրքը այլևս հային թշնամի չէր համարվում, քանի որ ռուսի եղբայրն էր դարձել: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ Ստալինը որոշեց սովետական ժողովուրդների հայրենասիրական ոգին բարձրացնել՝ պատերազմում հաղթելու համար, սկսեցին բոլոր գաղութներում հայրենասիրական գործեր ստեղծագործել: Հայաստանում նույնպես գրվեցին պատմավեպեր: «Վարդանանք», «Պապ թագավոր» և այլն: Նկարահանվեց «Դավիթ Բեկ» ֆիլմը: Բայց ոչ մի ստեղծագործություն, կինո թե պատմավեպ ուղղված չէր ընդդեմ թուրքերի: Բոլորը վերաբերում էր պարսիկների դեմ մղված ազատագրական պայքարին: Որ էդ ստալինյան ժամանակներում ոչ ոք հարց չէր տա, թե խի թուրքերի դեմ ոչինչ չի գրվում, հասկանալի է, բայց էդ հակաթուրքերը հիմա խի՞ էդ հարցը չեն տալիս, իրենք իրենց: Որովհետեվ տգե՞տ են, թե՞ ԿԳԲ-ի գործակալ: Իրանք կիմանան: Հիմա հասանք գլխավորին: Երբ Թուրքիան 1952թ. ընդգրկվեց հակասովետ ՆԱՏՕ-ի բլոկ, Ռուսաստանը որոշեց, որ Թուրքիան ոտնահարել ա 1921թ. ռուս-թուրքական եղբայրության պայմանագիրը: Այ սրանից հետո միայն Ռուսաստանը պատվեր իջացրեց Հայաստանում ստեղծել հակաթուրք ստեղծագործություններ՝ հայերի արյան մեջ դարձյալ ներարկելով կույր հակաթրքությունը: էլ «Մխիթար սպարապետ», էլ «Ռանչպարների կանչը» ու սենց լիքը գործեր: Նույնիսկ չխորշեցին Խաչատուր Աբովյանի կորուստը բարդել թուրքի վրա:Ինչո՞ւ եմ գրում՝ չխորշեցին, քանի որ մինչև Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի մեջ մտնելը դասագրքերում գրված էր, թե ցարական կառավարությունը «սև կառետով գիշերը տարավ Աբովյանին»: Այ սենց էին ձեռ առնում մի ողջ ժողովրդի ազգային զգացումները՝ ընդամենը մի քանի տարվա մեջ իրար հակասող պատմություն գրելով ու մանիպուլյացիայի ենթարկելով: Հետո, էս հակաթուրք քարոզի արդյունքը եղավ այն, որ հայերի մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին պահանջել Թուրքիայից հայոց հողերը: Ռուսները սկսեցին դատել հայերին, քանի որ հայերը չափը անցնում էին: Քանի որ ռուս-թուրքական պայմանագրում կետ կար, որտեղ ռուսները պարտավորվել էին դատել բոլոր նրանց, ովքեր Թուրքիային հողային պահանջ կներկայացնեն: Թուրքատյացներ, հիմա էս, ինչ որ գրում եմ, կարաք ստուգեք: Բացեք ռուս-թուրքական պայմանագիրը և կհամոզվեք: Ռուսները դատում էին, իսկ հայերը չէին հասկանում, թե ինչու: Նրանց հայտնի չէր պայմանագրի այդ կետը: Բայց եղան մարդիկ, որ հակաթրքությունից սկսեցին վեր կանգնել, հասկացան, որ դա հրահրել ա ԿԳԲ-ն ու կառավարում ա: Էս մարդիկ բարձրացրին Հայաստանի անկախության հարցը: Որքան անկախականները շատանում էին (թեկուզ բանտ նստելու գնով), այնքան ԿԳԲ-ն հակաթրքությունը ուժեղացնում էր հայոց մեջ: Ժողովրդին անկախությունից վախեցնելու համար, որպեսզի ստրուկ պահեր բոլոր հայերին, նաև ձեզ, այյյյյյյ հակաթուրքեր: Ես ձեզ միշտ հակաթուրք եմ ասելու, բայց ոչ երբեք հայրենասեր: ԿԳԲ-ն անկախությունը խեղդելու համար ձեր արյան մեջ ներարկել ա հակաթուրք լինելը: 88թ. էլ հող ուզելը հակադրեցին անկախության գաղափարին, բայց պարտվեցին: Հիմա էլ ա նույնը լինելու: Ովքեր ազնիվ մոլորյալ են, կներվեն, ովքեր գործակալ՝ ոչ: Հիմա ձեզ հարց եմ տալիս, այյյյյյ հակաթուրքեր, եթե հայրենասիրությունից եք հակաթուրք (ոչ թե ԿԳԲ-ի զակազով), ուրեմն պտի նույն կրքոտությամբ հանդես գաք ռուսների սապոգի դեմ: Թե չէ ի՞նչ տարբերություն՝ Հայաստանը ում գաղութն ա, ռուսի՞, թուրքի՞, ամերիկացու՞, թե՞ գերմանացու: Հայրենասերը չի կարա անկախ պետությանը դեմ լինի, կամ թուրքի զինվորին դեմ լինի, ռուսի սապոգին՝ կողմ: Դե գրեք, որ դեմ եք ռուսական բազաներին, եթե հայրենասեր եք: Թե՞ «Մաուգլի» մուլտի շակալն եք, թաքնվեք վագրի ոռը ու գոռաք՝ «Ա մի ույդյոմ նա սեվեռ»: Գիտեմ, ձեզնից շատերը ռուսական բազայի հետ փախնելու են հենց «սեվեռ»: Չեն կանգնելու թուրքի դեմ: Հայաստանը էսօր պայքարում ա ռուսի դեմ, իրա անկախության համար, մեր վերջի գաղութարարի դեմ, դուք, էդ պայքարը թողած, թուրք եք հայհոյում: Վստահ եմ՝ Թուրքիայում ապրեիք, կհայհոյեիք ոչ թե թուրքին, այլ դարձյալ նախորդին, այսինքն՝ բյուզանդացուն: Չէ՞ որ միշտ նախորդին հեշտ ու անպատիժ ա հայհոյելը: Համ էլ հայրենասեր կարաք ձեզ երևակայեք: Հարյուր տարի ա ռուսը ձեզ հալածում ա, ծախում ա ձեր ազգային շահերը, հենց նույն թուրքին, բայց դուք թուրք եք հայհոյում: Ձեզ հայրենասեր երևակայելու համար դեռ լավ ա Բյուզանդիային չեք հայհոյում: Չնայած դա էլ հեռու չի ձեզնից: Եթե ռուսը որոշի, որ ձեր բարեկամը թուրքն ա, իսկ թշնամին՝ հույնը, վստահ եմ, որ ձեզնից շատերը հենց այդպես էլ կանեն: Ոնց որ նախկինում՝ մինչև 1950-ականները: Դե հո դեմ չե՞ք գնալու ձեր մեծ ախպորը ու հայտնվեք բանտերում: Ոբշմ, պետք ըլնի՝ էլի կգրեմ: Բայց դուք կերտված եք ռուսական ԿԳԲ-ի կողմից՝ որպես զոմբի: Ձեր միջից հակաթրքությունը հանեն՝ կդադարեք հայրենասեր լինելուց: Էսքանն էլ գրեցի ձեր միջի հավանական ազնիվների համար, ովքեր գուցե մի բան կհասկանան: Մի բան էլ ասեմ՝ եթե որևէ մեկը կուզի ինձ պատասխանել, կկարդամ ու կվիճեմ միայն էն «հակաթուրքի» հետ, ով կտպի գոնե մի նյութ, որտեղ հրապարակավ պահանջել ա ռուսական զորքերի դուրս բերումը Հայաստանից: Էդ դեպքում միայն կհավատամ իրա անկեղծությանը: Ու դեմ ա հանդես եկել ռուս-թուրքական պայմանագրին: Եթե նման որևէ նյութ չդնի, բայց փորձի հետս վիճել հայրենասիրության իր անկեղծ զգացումից, նախապես ասեմ՝ իմ կողմից համարվելու է ԿԳԲ-ի ագենտ, ու միայն հայհոյանք է ստանալու: Երկրորդ անգամ եմ կրկնում, հատուկ բութերի համար, չի կարա ազնիվ հայրենասերի հայրենասիրությունը լինի ընտրողաբար՝ թուրքին դեմ, ռուսին կողմ: Առայժմ էսքանը: Բայց չթողիք՝ քնեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել