Լավ, էս 11.000 հեկտարի ալիևյան հեքիաթը որքան ենք պտտացնելու մեր ներսում։ Չենք հասկանո՞ւմ, որ Ալիևը դա հատուկ է անում։ Կասկածողներն ու մտահոգները մի ավտոմեքենա չունե՞ն՝ գնան այդ հատված, 11.000 հեկտարը նկարեն ու բերեն, մեր աչքը մտցնեն։ Գոնե պատկերացնո՞ւմ են, թե 11.000 հեկտարը որքա՞նն է... Սա անուղեղությո՞ւն է, թե՞ Ալիևին Հայաստանում պտտացնելու հատուկ ծրագիր։ Իսկ Փաշինյանի նկարագրածի տակ ստորագրում եմ որպես սահմանի մի հատվածը՝ Հունուտ ու Քյարքի, դիտարկած մեկը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: