Միլիոնուկես տարի է՝ մեր ընդդիմադիրներին ասում եմ՝ իշխանություններին անկապ ու անիմաստ քլնգելու փոխարեն եկեք մի պահ պատկերացնենք, թե վաղը մենք ենք իշխանության, այդ դեպքում քայլերի ի՞նչ համակարգի միջոցով է հնարավոր արմատական փոփոխությունների հասնել երկրում: Եկեք այս մասին խորհենք, քանի որ եթե ունենանք այդ համակարգը, ապա նույնիսկ առանց իշխանություն ունենալու կկարողանանք էականորեն ազդել իրականության վրա:
Ու միլիոնուկես տարի է՝ հորդորս չի լսվում: Հետևանքն այն է, որ ունենք նոր իշխանություն, որը հստակ չգիտի, թե ինչ անի նոր իրավիճակում (տես վարչապետի ելույթը հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում):
Ու հիմա էլի իշխանությունից դժգոհները գնում են հին, ոչ մի տեղ չտանող ճամփով՝ առավոտից իրիկուն քլնգում են իշխանություններին:
Դրանից «երեխա» չի ծնվելու, դա անիմաստ զբաղմունք է:
Հարկավոր է գտնել քայլերի այն համակարգը, որի միջոցով դուք արմատական փոփոխությունների կտանեիք երկիրը: Հարկավոր է ուրվագծել այն Հայաստանը, որը կուզեիք լիներ, և ապա ջանքեր գործադրել այն աստիճանաբար նյութականացնելու ուղղությամբ:
Սա է ելքը, ու առաջիկայում ձեզ օգտակար կլինեմ այս հարցում: