Seven-Eleven Japan ճապոնական ընկերությունը, որն աշխատում է 24 ժամյա մինի-մարկետների ցանցերի հետ, դեմքերը ճանաչող համակարգերի փորձարկում է անցկացնում՝ այս կերպ փորձելով հաղթահարել աշխատողների պակասը:
Այս մասին հաղորդում է NHK WORLD-ը:
Նշվում է, որ մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը ուղղված է ներս մտնող հաճախորդների դեմքերին: Եթե ներս մտնողի դեմքը համապատասխանում է NEC ընկերության անձնակազմի տվյալների բազայում եղած տվյալներին, խանութի դռները ավտոմատ կերպով բացվում են:
Սպառողները օգտագործում են սկաներներ, որոնք կարդում են ապրանքի վրայի շտրիխ կոդը: Խանութում հսկիչ դրամարկղեր չկան: Փոխարենը, մեկ այլ տեսախցիկ սկան է անում մարդու դեմքը և տվյալները մուտք անում տվյալների բազա՝ գնումների հաշվարկն իրականացնելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.1in.am/2480029.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



