Մեր լավագույն պատասխանն ալիևներին ու լուկաշենկոների մարզերի ուժեղացումն է։ Տղեք, էս մասով շատ պետք է աշխատեք, արտագաղթը մարզերից դեպի Մայրաքաղաք արդեն ահագնացող չափերի է հասնում, նոր կառուցվող շենքերի գնորդները վկա, մարդիկ գալիս են, որովհետև ժամանակին այդ պատճառով եկանք շատերս, կյանք, նորություն, ակտիվություն, հանգստի ու ժամանցի տարրական պայմաններ, բուժսպասարկում մեծ հաշվով չկա։ Գործի է պետք կպնելու հենց այսօր, վաղը ուշ կլինի, հավատացեք, լրջանալ ու գործ անել։ Վերջացան ներքաղաքական հետաքրքրական թեմաները, հիմա ինչ լինի հետաքրքրելու է միայն էդ կուսակցության անդամներին ու Արմքոմեդիին։ Քվեն տրված է, վերջ, օրհասական հարցերի կարգավորելու վրա է պետք ժամանակ ծախսել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: