Չինաստանի օրենքները պահանջում են, որ Չինաստանում գործող մասնավոր ընկերությունները համագործակցեն հետախուզական ծառայությունների հետ:

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կառավարության աշխատակիցներին արգելել է օգտվել չինական Huawei ընկերության արտադրած բջջային հեռախոսներից: Նման քայլի կգնա նաև արդյունաբերության և առևտրի նախարարությունը, հայտնել է գերատեսչության մամլո քարտուղարը, հաղորդում է Radio Praha-ն:

Այս որոշման պատճառը Կիբերնետիկայի և տեղեկատվական անվտանգության ազգային ինստիտուտի կողմից ավելի վաղ արված նախազգուշացումն էր, ըստ որի Huawei և ZTE ընկերությունների արտադրած սարքավորումների և ծրագրային ապահովման օգտագործումը սպառնալիք է ազգային անվտանգության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել