Դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունեց հակառուսական բանաձև, որին, ՀՀ-ից բացի, դեմ են քվեարկել 19 երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը, Սերբիան, Բոլիվիան, Բուրունդին, Կամբոջան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Իրանը, Լաոսը, Մյանմարը, Նիկարագուան, Հարավային Սուդանը, Սիրիան, Ուզբեկստանը, Վենեսուելան և Զիմբաբվեն (տե՛ս korrespondent.net)։
Նման դեպքեր մեր պատմության մեջ էլի են եղել: Նախկին իշխանության ընդդիմադիրները նման պահվածքը ժամանակին ձեռք էին առնում, հայտարարում, որ մենք «ռսի սապոգի» տակ ենք, սարկազմով փաստում էին, թե մենք էլի Հյուսիսային Կորեայի հետ ենք նույն խմբում և այլն...
Հիմա նախկին ընդդիմադիրներն արդեն իշխանություն են, իսկ նրանց արբանյակները՝ հ/կ, անհատներ, ակտիվիստներ՝ իշխանական թիմում, սակայն քվեարկությունում ունենք նույն պատկերը։
Հիմա հարց. նախկիններին ուղղված որակումները մնացե՞լ են, թե՞ իրավիճակ է փոխվել, որակումները համարենք ուժը կորցրած։
Հարգելիներս, ո՛չ նախկինում, ո՛չ ներկայումս պետք չէ ռացիոնալ շահերից բխող ոչ պոպուլյար որոշումները ձեռք առնել։ Մենք փոքր երկիր ենք, նախկինում էլ ենք ստիպված եղել, հիմա էլ ենք ստիպված։ Ուղղակի նախկինում դուք ուրիշին էիք քննադատում դրա համար, հիմա դուք նույն կերպ եք վարվում, ձեզ են քննադատելու:
Ասածս ի՞նչ է. գնահատականներում զուսպ ու զգույշ եղեք, երբեք չգիտեք՝ ինչ կգա գլխներիդ։
ՀԳ. Եթե ՀՀ շահերը ենթադրում էին նման քվեարկություն, ուրեմն՝ պետք է աջակցել նաև նման քվեարկությանը։